ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ
Տղաների և հասուն տղամարդկանց ինտիմ հիգիենան
Տասնյակ տարիների իմ բժշկական պրակտիկայում ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել համոզվելու, որ տղաներից շատերը, անգամ որոշ հասուն տղամարդիկ, բավարար ուշադրություն չեն դարձնում իրենց արտաքին սեռական օրգանների ու նրանց շրջակա մաշկի հիգիենային: Մինչդեռ դա չափազանց կարևոր խնդիր է:
Եթե անձը, լինի դա հինգ տարեկանից մեծ տղա երեխա, պատանի, թե հասուն տղամարդ, օճառով չլվանա իր արտաքին սեռական օրգանները, հատկապես առնանդամի մերկացրած գլխիկը և թլիպի ներսային մակերեսն առավելագույն չափով հետ տարված դիրքում, ապա թլիպի պարկում օրերի ընթացքում կկուտակվի էպիթելի կողմից արտադրվող սմեգմա ճարպանման նյութը, որն ունի իր որոշակի ֆիզիոլոգիական դերը: Երբեմն մի քանի մմ հաստության շերտով կուտակված սմեգման ոչ միայն տհաճ տպավորություն է թողնում դեղնասպիտակավուն լոռանման զանգվածով ու տհաճ հոտով, այլև գրգռում է դրանով ծածկված մակերեսը, առաջացնում որոշակի անհանգստություն, քորի զգացում, օրգանները մեխանիկորեն տրորելու ցանկություն: Նման վիճակը երեխաների մոտ կարող է պատճառ դառնալ հիվանդագին ձեռնաշարժության (օնանիզմ):
Սմեգմայի մեջ պարունակվող քիմիական նյութերը ներգործում են էպիթելի վրա, որի մակերեսը խոնավանում է, նպաստելով ստաֆիլոկոկերի, ստրեպտոկոկերի, կանդիդա խմբի խմորասնկերի ու այլ մանրէների ներթափանցմանը և բորբոքային երևույթների` բուլանոպոստիտի առաջացմանը: Այս հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում է առնանդամի գլխիկի և թլիպի ներսային մակերեսի կարմրությամբ, այտուցով, էրոզիաներով ու խոցերով, թարախային արտադրությամբ, հիվանդի սուբյեկտիվ անհանգստությամբ (այրոցի, քորի, լարվածության զգացում, ցավեր): Եղած հարուցիչներին երբեմն միանում են գանգրենային (մեռուկային) ցուպիկներ կամ անաէրոբ մանրէներ, որից վիճակն ավելի է բարդանում, քանի որ օրգանները սկսում են կայծակնային արագությամբ քայքայվել: Վերջինս հազվադեպ է հանդիպում: Բալանոպոստիտը կարող է բարդանալ մեծ մասամբ ֆիմոզով (թլիպային օղակի նեղացում), որի ժամանակ թլիպը հետ չի քաշվում, առնանդամի գլխիկը չի մերկանում: Ֆիմոզը կարող է լինել նաև ոչ բորբոքային ծագման, բնածին: Վաղ տարիքի երեխաների թլիպը իր ներսային մակերեսով կպած է լինում առնանդամի գլխիկին: Այն շատ հաճախ տարիների ընթացքում անջատվում է, որը հակառակ դեպքում իրականացվում է վիրաբուժական ճանապարհով` թլպատում և կպած մակերեսների միմյանցից անջատում:
Բժշկական ցուցումներով թլպատում են կատարում նաև թլիպը ախտահարող որոշ հիվանդությունների ժամանակ (սկլերոդերմիա, բարորակ և չարորակ ուռուցքներ և այլն), ինչպես նաև այն տղամարդկանց, որոնք գանգատվում են սեռական հարաբերության ժամանակ վաղաժամ սերմնաժայթքումից ու սեռական անբավարարվածությունից: Թլպատման շնորհիվ մշտապես բաց մնացող գլխիկի մաշկը ավելի կոպիտ է դառնում և ուշ է գրգռվում, էրեկցիան (առնանդամի լարումը) նորմալ և ժամանակին է տեղի ունենում, իսկ օրգազմը և սերմնաժայթքումը վրա են հասնում ավելի ուշ:
Եվս մեկ կարևոր հանգամանք. թլիպով ծածկված առնանդամի գլխիկի մաքրությանը չհետևելու պատճառով զգալիորեն մեծանում է ՁԻԱՀ-ով և այլ սեռավարակներով վարակվելու վտանգը: Մեծ է նաև առնանդամի և արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վտանգը, քանի որ չհեռացվող սմեգման այդ օրգաններին պահում է երկարատև գրգռված վիճակում:
Այս բոլորից հետևում է, որ յուրաքանչյուր օր պետք է օճառով և գոլ, կարելի է նաև սառը ջրով լվանալ արտաքին սեռական օրգանները, մասնավորապես առավելագույն չափով հետ քաշված թլիպը և առնանդամի գլխիկը: Այս մասին ՙմոռացողին՚ ես կդիմեի այսպես. առավոտյան երեսդ լվանալուց առաջ նախ հիշիր այդ կարևոր օրգանների մաքրության մասին: Մինչև 5 տարեկան երեխաների համար ծնողները կարող են չանհանգստանալ, քանի որ նրանց թլիպի պարկն ինքնամաքրման է ենթարկվում, իսկ ավելի մեծ տարիքի երեխաների համար ծնողները ուղղակի պարտավոր են ուսուցչի դեր կատարել և սովորեցնել նշված գործողության կատարումը: Փոքր տարիքի երեխաներին այդ գործողությունը կարող են սովորեցնել ոչ միայն հայրերը, այլև մայրերը, պատանիներին` հայրերը:
Ավելորդ չեմ համարում կրկին հիշեցնել, որ սեռական հարաբերությունից առաջ և դրանից հետո արտաքին սեռական օրգանները լվանալը, իսկ առավել ևս ցնցուղ ընդունելը, օգտակար է և տղամարդու, և կնոջ առողջության համար:
Կարդացեք նաև
Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...
Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար...
Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։
Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...
Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...
Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...
Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...
Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...
Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...
Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...
Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...
Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...
Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն